Պատմիր ինձ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրի մասին։ Տեղեկությունը կարդա և ներկայացրու կայքերից։
«Մշո ճառընտիր» կամ «Տօնական»՝ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 – 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում՝ Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով. գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս։
Ինտերնետի միջոցով գտիր և ներկայացրու քեզ համար ամենհետաքրքիր փաստը, որ գոյություն ունի աշխարհում։
Երկնքում ավելի շատ աստղ կա, քան ավազի հատիկ՝ ամբողջ աշխարհի ծովափերում, իրար հետ վերցրած։
Վարդան Այգեկցու առակները
Իմաստուն զինվորը
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Աղվեսը և առյուծը
Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։
Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։
Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.
-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։
Եղեգնը եւ ծառերը
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։
Հարցեր և առաջադրանքներ։
Ներկայացրու առակների իմաստը։
Իմաստուն զինվորը – զիվորը թեկուզ և կաղ էր, բայց նա պատրաստ էր պաշտպանել իր հայրենիքը:
Աղվեսը և առյուծը – Աղվեսը գլուխ էր գովում և ասում, որ առյուծի մի կորյունը, ոչինչ չարժե, սակայն առյուծը շատ հպարտ ասաց, որ իրմի կորյունը հազար աղվես արժե:
Եղեգն ու ծառերը – Այստեղ ասվում է, որ կան քեզնից ուժեղները, և մեկ-մեկ պետք է նրանց կամենալ և հարգել, ոչ թե քեզ նրանց պես մեծ պատկերացնես և տուժես:
Պատմիր կորյուն բառի մասին։
Կորյուն կա տղամարդու անուն, նաև այդպես են ասում առյուծի ձագերին:
Ներկայացրու ուժեղ և թույլ բառերի իմաստները (բացատրիր այն ֆիզիկական և հոգեբանական իմաստներով)։
ուժեղ – (ֆիզիկապես) – եթե մարդը մկանոտ է: (Հոգեբանորեն) – երբ մարդը ունի օրինակ՝ ունի կամքի ուժ, հստակ արտահայտված բնավորության գծեր, չի չոտրվում և այլն:
թույլ – (ֆիզիկապես) – նիհար, լխպոտ: (Հոգեբանորեն) – նույն ուժեղի հակառակը, երբ նա չունի կամքի ուժ, կամ շուտ է կոտրվում: