15.11.22

Առաջադրանքներ 

1. Հոլովել քաղաք, աղջիկ, քույր , տուն բառերը: 

Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – տղա, անտառ
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – տղայի, անտառի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – տղային, անտառին
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – տղային, անտառը
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – տղայից, անտառից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – տղայով, անտառով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – տղայի մեջ, անտառի մեջ կամ անտառում

Քաղաք, քաղաքի, քաղաքին, քաղաքը, քաղաքից, քաղաքով, քաղաքում
աղջիկ, աղջկա, աղջկան, աղջիկը, աղջկանից, աղջնակով, աղջնակում
քույր, քրոջ, քրոջին, քրոջին, քրոջից, քրոջով, քրոջ մեջ
տուն, տնի, տունը, տնից, տնով, տան մեջ

2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում, գոյականները:

ձեռքից – բացառական, փայտով – գործիական, երկրին – տրական, աշխարհում – ներգովական

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

Մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմէական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմէշ, դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաէռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, մանրէ, նախէրե, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

Գտնել հոմնաիշ բառեր պատմության հետևյալ հատվածում։

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Հոմանիշ բառեր – փոքր-թույլ, ուժեղ-քաջ, եսասեր-ինքնասիրահարված, պահվածք-վարվելակերպ, ուշադրոիթյուն-հարգանք

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s