1O.11.22

ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆ ԳԱԼԻՍ ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐԸ

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ;

Երբ մենք խոսում ենք, բազմաթիվ բառեր ենք օգտագործում, իսկ այդ բառերը կազմված են տարբեր հնչյուններից՝ ձայնավոր ու բաղաձայն: Նրանք այնքան էլ շատ չեն ու որոշակի քանակի են տարբեր լեզուներում: Եվ մարդիկ դեռ հին ժամանակներում հասկացան, որ հարկավոր է իրենց գործածած հնչյունները վերածել նշանների ու գրի առնել: Ահա այդպես էլ հնչյունները դարձան տառեր ու տեղավորվեցին այբուբենների մեջ: Այդ այբուբենների մի մասը այլևս գոյություն չունեն, իսկ մյուսները շարունակում են գործածվել մինչև այսօր: Իհարկե այբուբենները փոխել են իրենց արտաքին տեսքը, որոշ տառեր դուրս են եկել ու նրանց փոխարեն նոր տառեր են հայտնվել:

Մեսրոպ Մաշտոցը երկար ժամանակ ուսումնասիրեց տարբեր ժողովուրդների այբուբենները, շրջեց տարբեր երկրներում ու եղավ այն քաղաքներում, որոնք համարվում էին գիտության կենտրոններ և մի այնպիսի այբուբեն ստեղծեց, որ իսկապես կատարյալ էր. այն և շատ գեղեցիկ է ու համաչափ և այնքան ճիշտ ու անթերի է կառուցված ու դասավորված, որ ամբողջությամբ արտացոլում է այն բոլոր հնչյունները, որ կան հայերենում: Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերը ստեղծեց 405 թ., ավելի քան 1600 տարի առաջ և այսքան տարիների ընթացքում մեր այբուբենը գրեթե չենթարկվեց փոփոխությունենրի, ավելացան միայն և, օ, ֆ տառերը:

Հայոց այբուբենը դասավորված է հունական այբուբենի նմանությամբ, հայոց այբուբենի այն քսաներկու տառերը, որոնք կան նաև հունական այբուբենում, դասավորված են նույն կերպ, ինչ հունականում: Մնացած տասնչորս տառերը Մաշտոցը տեղադրել է այս տառերի միջեւ:

Հնում նաև ընդունված էր այբուբենների տառերին անվանումներ տալ: Այդպես էր արվում բոլոր լեզուներում և Մեսրոպ Մաշտոցն էլ անուններ ստեղծեց հայկական տառերի համար: Հայկական տառերի անունները միավանկ են, մինչդեռ մյուս լեզուներում դրանք երկվանկ են: Եվ գրեթե բոլոր լեզուներում այբուբեններն անվանում են օգտվելով հենց այս անվանումներից: Վերցնում են այբուբենի առաջին երկու կամ երեք տառերի անվանումները, միացնում և ստեղծում մեկ բառ: Այդպես, օրինակ, մեր «այբուբեն»-ը կազմված է Ա և Բ տառերի անուններից՝ «այբ» և «բեն»: Ռուսերեն  «алфавит» բառը կազմված է «алфа» և «витa», դե իսկ անգլերեն «alphabet» բառը «alpha» և «beta» անուններից:

1.Տրված բառերին վերջից կամ սկզբից ավելացրու տառեր և ստացիր նոր բառեր:
Գաջ
տունիկ
ունկ
քարե
վազք
երանի
կարգ
լորիկ
պարել
աղեղնավոր
աշուն
սանիկ
ածուխ
չորս
անգիր
բարձր
այլևս
բութ

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ։

Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:

«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:

    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:

    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:

Նյու Յորք

    Նոյեմբերի 10, 1958 թվական

    Թանկագին Թոմ

    Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:

    Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:

    Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:

    Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե  զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:

    Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:

    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:

    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:

    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:

    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:

    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:

    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:

   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին : Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:

    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:

Սիրով՝

Հայրիկ:

Առաջադրանք:
Կարդալ նամակը, հասկանալ, վերլուծել:
Ընդգծիր այն մտքերը, որոնց հետ համաձայն չես:

Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:

    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:

 Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:

Վերլուծություն – Այս նամակը նրա մասին է, որ պետք չէ վախենալ սիրուց, և վայելել սերը, թե ինչ սիրո տեսակներ կան և, որ սիրելը վատ բան չէ:

Համաձայն եք «Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում» մտքի հետ, եթե այո, ինչու, եթե ոչ, ինչու:

Հնարավոր է, եթե դու արժանի ես այդ ամեն լավ բանին, ուրեմն դու դա երբեք չես կորցնի, իսկ եթե արժանի չես կախված է քեզանից:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s