Տողադարձ

  1. Ողջույն սիրելի սեբաստացի։Պատմիր կրթահամալիրում քո սովորորած երգերի ու պարերի մասին։Ներկայացրու դրանց պատմությունը։

    Ես շատ եմ սիրում մեր դպրոցի ընդհանուր պարապմունքները, այնտեղ մենք պարում և երգում ենք: Իմ սիրելի պարերից մեկն է <<Ալաշկերտ քոչարի>>-ին, թեև մենք դա հիմա չենք անցնում միևնույնն է, այն ինձ շատ է դուր գալիս: Իսկ երգերից էլ սիրում եմ <<Ա՜խ Նարե>> երգը, այն շատ հանգիստ և այսպես ասած թեթև երգ է:

Հայերենում տողադարձն ավելի հաճախ կատարվում է վանկատման սկզբունքով, այսինքն՝

  • Երկու ձայնավորների միջև գտնվող մեկ բաղաձայնն անցնում է հաջորդ տող, օրինակ՝ ա-շակերտ, նկա-րել, հա-սարակ և այլն։
  • Երկու ձայնավորների միջև գտնվող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տող է անցնում միայն մեկը՝ վերջինը, օրինակ՝ կար-դալ, հաղ-թել կանգ-նել, հարց-նել և այլն։
  • Երկու և ավելի բաղաձայնների միջև եղած գաղտնավանկը, այսինքն՝ լսվող, բայց չգրվող ը հնչյունը գրվում է միայն տողավերջի ու հաջորդ տողի սկզբի վանկերում, օրինակ՝ հետաքըր-քըրվել, կըն-քահայր, բայց հե-տաքրքրվել, կնքա-հայր։

երկու ձայնավորների միջև եղած երկու և ավելի բաղաձայններից միայն մեկն է անցնում հաջորդ վանկ։Բայց եթե երկորդ բաղաձայնը յ— ն է, նրան նախորդողը կարող է յ- ի հետ անցնել հաջորդ տող (օրինակ ՝ ար-յուն, բայց՝ ա- րյուն)։

Վանկատման ժամանակ և -ով գրվող եվ հնչյունակապակցությունը երկու տառով է արտահայտվում, եթե նրա մեջ մտնող հնչյունները ՝ ե -ն և վ-ն , տարբեր վանկերի կազմում են լինում։ Եթե դրանք նույն վանկի կազմում են , և տառով են արտահայտվում։

Տրված բառերը բոլոր հնարավոր ձևերով տողադարձիր։

Բարեկամաբար,կառավարել,արդուկ,հարավային,հեռախոս, բարձրացնել,անկացնել,հարթեցնել։

Տառային և վանկատառային հապավումները չեն տողադարձվում, օրինակ՝ ԽՍՀՄ, ԱՊՀ:

Տրված բառերը վանկատիր երկու ձևով։

Ան-կյուն, մատ-յան, գոչ-յուն, գիտութ-յուն, սեն-յակ, Հակոբ-յան, առ-յուծ, բարդութ-յուն։

Համո Սահյան, Հրաշք լիներ։

Փորձիր արտասանել և իքնդ քեզ ձայնագրել։

<<Հրաշք լիներ >> վերնագրով փորձիր ինքնդ երևակայել ․․․

Կուզենայի այս աշխարհում հրաշք լիներ, բոլորը հավասար լինեին, չլիներ տեր ու ծառա, չկախված մարդկանց մարմնի գույնից բոլորը հավասար լինեին, աղքատուտյուն չլիներ, աշխարհը բարությունով լի լինի, և խաղաղությամբ:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s