
հարցեր
Հարցեր
• Որտե՞ղ է գտնվում Միջագետքը։ Ինչու՞ է այն կոչվում այդպես։
<<Միջագետք>> այդպես է կոչվել Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած տարածքը:
• Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք Սարգոն արքայի գործունեությունը։
Սարգոն արքան է Աքքադ պետության հիմնադիրը, նա դարձել էր ամբողջ միջագետքի արքա: Սարգոնը մի քանի փոքր արշավանքներ կազմակերպեց նաև դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի:
•Ե՞րբ և որտե՞ղ էր ստեղծվել Բաբելոնի թագավորությունը։ Ու՞մ օրոք այն հզորացավ։
Բաբելոնը հին Միջագետքի հնագույն քաղաքներից մեկը, որը եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը։ Այն հզորացավ Հին աշխարհի նշանավոր արքաներից մեկի՝ Համմուրապի շնորհիվ:
• Ինչո՞վ են նշանավորվել Միջագետքի պետությունների մեջ Շումերը, Աքադը և Բաբելոնը։
Շումերը նշանավոր են նրանով, որ նրանք ստեղծել են արհեստական ոռոգման համակարգը, Աքադը՝ իր արքա Սարգոնով, նա դարձավ ամբողջ Միջագետքի արքա, Բաբելոնը՝ իր աշտարակով: