Իմ նախնիները Մուշից են, բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզում՝ Ծովազարդ գյուղում, կամ Մուխանում։ Պապիկիս հայրը Սահակն է, Սահակյան ազգանունն է ստեղծել։ Մեր ընտանիքում բոլոր ավանդույթները պահպանվել են, ունենք ավանդական ուտեստներ, օրինակ՝ քյուֆթա, խազով սոլմա, փախվալա և այլն։ Պապիկիս հարազատների մեծ մասը ապրում է գյուղում, հաճախ ենք գնում այնտեղ, բայց պապիկս Սևանում է ապրում։ Ոչ բոլորը գիտեն, որ Ծովազարդ գյուղը միշտ համեմատվել է Լոնդոնի հետ, քանի որ գյուղը նույնքան երկար է, որքան Լոնդոնը։