Ծանոթություն․ Ազնավուրը Ազնավուրի մասին
«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում․․․ Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս… Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:»
- <<Իմ Ազնավուրը>> վերնագրով գրել պատմություն
Շառլ Ազնավուրը իմ ամենասիրելի երաժիշտն է, նրա երգերը շատ հանգստացնում են, և ուզում ես լսել անվերջ: Իր կարիերայի ընթացքում նա գրել է մոտ 1200 երգ, տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, նեապոլիտաներեն, ֆանտաստիկ է: Նաև նա ֆրանսալեզու ամենահայտնի երաժիշտներից մեկն է։ Շատ եմ սիրում Ազնավուրին, իր կյանքի ընթացքում նա պնդում էր, որ նա 100%-ով հայ է, և 100%-ով ֆրանսիացի:
2.Կազմել հոմանիշային եռյակներ
Խելացի – խելոք – իմաստուն
Հմայիչ – գեղեցիկ – սիրուն
Մարդ – էակ – այր
Գովել – գովասանել – գովերգել
Նկարել – լուսանկարել – պատկերահանել
Աշխատել – գործել – զբաղվել
Ծաղկել – աճել – բացվել