- Սկսում ենք ՝ <<Ես լրագրող եմ>>թեմայով նախագիծ։
Ներկայացնում եմ դպրոցս, ընտրության գործունեությունս, միջավայրս։
2. Անհրաժեշտության դեպքում գրել <<Ը>> տառը․
հյուրընկալ, անակնկալ, դյուրընկալ, առնչվել, երկնչել, խոչնդոտել, ակնթարթ, դասընթաց, մթնկա, անընթեռնելի, խոյընթաց, չըմբռնել, նախընտրել, սրընթաց, խաղընկեր, ձենտու, ըմպելիք, առընթեր, ակնդետ, դյուրընթեռնելի, չընկնել, անըբռնելի, դրմբոց, օրընդմեջ, այլընտրանք, ճեպընթաց, անընդունակ, ակնբախ, ընթանալ, զուգընթաց, համընկնել, չնդդիմանալ, երկընտրանք, կորընթարդ, համընթաց, գահընկեց, գիրկընդխառն, զմռսել, ընթերակա, ինքնըստինքյան, չընկճվել, ամենաընտիր, մթնշաղ, անընդունելի, անընդմեջ, որոտընդոստ, ձկնկիթ, ամենաընդունակ, հոտնկայս, անընդհատ, չընդունել, ընկրկել, ընչացք, մերթընդմերթ, գույնզգույն, գործընկեր, դյուրըմբռնելի, հետզհետե, մեջընդմեջ, չըմբոշխնել, վերընթաց, ընձուղտ, մակընթացություն, օրըստօրե, արագընթաց, դասընկեր, ամենաընդունելի, լուսընկա, վերընձյուղվել։
Սովորում ենք այն կանոնները, թե գրաբարում վ հնչյունը որ դեպքում է արտահայտվում վ, որ դեպքում՝ ւ, որ դեպքում՝ ու տառով.
աշխարհաբար | գրաբար | աշխարհաբար | գրաբար |
ավագանի | աւագանի | Աղվանք | Աղուանք |
կաքավ | կաքաւ | նվաճել | նուաճել |
դիվական | դիւական | կատվի | կատուի |
անիվ | անիւ | անվանի | անուանի |
թև /թեւ/ | թեւ | արվեստ | արուեստ |
Լրացուցիչ ընթերցանություն․,
Վաճառականի խիղճը
Ղ․Աղայան
Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքան էլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում, բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը «մահամերձ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է, որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել է վաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականը առհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարի պահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդ ժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատեր քահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտ գործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել: Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում: Ասոհաջորդելով գալիս են տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում: Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից մի քանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա: Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, և նա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորը հարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թե չունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին, երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետ բերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է: Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրա զավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից և հրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետ բերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին: Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին:
Կարդալ և մի քանի նախադասությամբ համառոտ գրել ․․․
Ի՞նչ իմաստներով կարող են կիրառվել՝ սև, սպիտակ ,կարմիր ,դեղին ածականները․ փորձիր կազմել բառակապակցություններ և նշել դրանց իմաստները։
Սև ցավ – ինչ-որ մի վատ բան
Սպիտակ ձմեռ – առատ ձյունով ձմեռ
Կարմիր գարուն – երբ 1915 թվականին եղել է Եղեռնը արյունից բոլոր գետերը իրենց գույնը փոխել էին կարմիր
Դեղին աշուն – աշնանային դեղին տերևների գույնը