
Բառի բազմիմաստությունը։
Կան բառեր, որոնք միայն մեկ իմաստ են արտահայտում , դրանք մենիմաստ բառերն են ։ Օրինակ՝ ամսաթիվ, արդուկ,սղոց,սալոր , ատոմակայան,ատամնաբույժ, դասընկեր,բազկաթոռ և այլն։
1. Շարունակել բառերի շարքը․․․
Կան բառեր, որոնք մեկից ավելի իմաստներ են արտահայտում։ Օրինակ՝
գիր – տառ-գրություն-կախարդություն
տուն- բնակարան- գերդաստան-քառատող
քանոն- երաժշտական գործիք-գրենական պիտույք
Շարունակել բառերի շարքը․․․
արև – արեակ, աղջկա անուն
սուր – թուր, սուր կտրող դանակ
գոհար – թանկարժեք քար, աղջկա անուն
2.<<Իմ աշունը>>վերնագրով գրել պատմություն։
Աշունը հրաշալի տարվա եղանակ է, այն շատ կախարդական է, և խորհուդավոր: Աշունը շատ հաճելի եղանակ ունի, աշունը հենց այն եղանակն է, որի ժամանակ կարելի է այցելել անտառներ, արգելոցներ, և տարբեր այգիներ: Աշնան արձակուրդներին ես և իմ ընտանիքը շատ հաճախ գնում են Ծաղկաձոր, Դիլիջան, Բյուրական, և ամեն անգամ դա կարծես մի յուրահատուկ արկած լինի:
3. Սովորում ենք գրաբարյան ուղղագրություն
Ա. բառավերջ
աշխարհաբար | գրաբար |
ափսե | ափսէ |
բազե | բազէ |
րոպե | րոպէ |
Հեղինե | Հեղինէ |
մարգարե | մարգարէ |
լրացուցիչ աշխատանքներ
Ընդգծել այն նախադասությունները, որտեղ <<տուն>> բառը փոխաբերական իմաստով է գործածված:
Հորաքույրս ունի մի մեծ սեփական տուն:-
Քեռիս ամուսնացավ և կազմեց տուն:
Մեր տունը չի տեղավորվում իմ տոհմածառի մեջ:
Մեր տունը ավելի լավն է, քան Ֆրանսիան:
Ես այսօր միայն բանաստեղծության առաջին տունն եմ սովորել:
Այժմ փորձիր դու կազմել նման նախադասություններ․․․
Իմ տունը Երևանն է:
Իմ տունը՝ իմ ընտանիքն է:
Իմ տունը՝ իմ պարտությունն է:
ընթերցանություն, Հովհ, Թումանյան, Թմկաբերդի առումը ՆԱԽԵՐԳԱՆՔ Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք Թափառական աշուղին, Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք, Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։ Մենք ամենքըս հյուր ենք կյանքում Մեր ծնընդյան փուչ օրից, Հերթով գալիս, անց ենք կենում Էս անցավոր աշխարհից։ Անց են կենում սեր ու խընդում, Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք մահինը, Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լա՛վ իմացեք, Որ խոսվում է դարեդար, Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար։ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նըրա չար գործքին, Որդիդ լինի, թե հերն ու մեր, Թե մուրազով սիրած կին։ Ես լավության խոսքն եմ ասում, Որ ժըպտում է մեր սըրտին. |
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման, Լավ արարքը, լավ մարդին։ Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք, Մի բան պատմեմ հիմի ձեզ, Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում, Քաջ որսկանի գյուլլի պես։ IՆադիր Շահը զորք հավաքեց, Զորք հավաքեց անհամար, Եկավ Թըմկա բերդը պատեց, Ինչպես գիշերն էն խավար։ — Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը, Անմա՞հ էիր քեզ կարծում. Ե՛կ, բերել եմ ես քու մահը, Ի՜նչ ես թառել ամրոցում։ — Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր, Պատասխանեց էն հըսկան. Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն, Սարը միշտ կա անսասան։ Ասավ, կանչեց իր քաջերին, Թուրը կապեց հավլունի, Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին, Դաշտը իջավ արյունի։ Ու քառսուն օր, քառսուն գիշեր, Կըռիվ տըվին անդադար, Ընկան քաջեր, անթիվ քաջեր, Բերդի գըլխին հավասար։ Իրան, Թուրան ողջ եկել են, Թաթուլն անհաղթ, աննըկուն, |
Զորք ու բաբան խորտակվել են, Նըրա բերդը միշտ կանգուն։ Ու միշտ ուրախ, հաղթանակով Իր ամրոցն է դառնում նա. Սպասում է էնտեղ կինը, Ջահել կինը սևաչյա։ IIԷն տեսակ կին, Ես իմ հոգին, Թե աշուղն էլ ունենար, Առանց զենքի, Առանց զորքի Շահերի դեմ կըգնար։ Սիրո հընոց, Կրակ ու բոց՝ Էնպես աչքեր թե ժըպտան, Մարդու համար Օրվա պես վառ Գիշերները լույս կըտան։ Վարդի թերթեր՝ Էնպես շուրթեր Թե հաղթություն քեզ մաղթեն, Էլ քեզ ո՛չ Շահ, Ո՛չ ահ ու մահ, Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։ |