Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։
Շանիդարը պոլեոլիթի վերջին շրջանի և մեզոլիթի կարևոր հուշարձան է, որը կորդված աշխարհի տարածքում է: Այն երկրագնդի վաղ հողագործական և վաղ անասնապահական առաջին հնավայրերից մեկն է:
Բացատրե՛ք նեոլիթյան հեղափոխության էությունը
Դրանից առաջ մարդը միայն սպառում էր բնության բարիքները, իսկ դրանից հետո, մարդը սովորեց ոչ միայն սպառել բարիքները, այլ նա կարող էր ինքն էլ ստեղծել իր համար բարենպաստ պայմաններ, պահելով և բազմացնելով կենդանիներ, մշակելով բույսեր, և աճեցնելով մրգատու ծառեր:
Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։
Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ: Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները: Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>: Ոսկե եռանկյունու կարևոր հուշարձաններից է Պորտաբլուրը: Հատկապես նշանավոր հուշարձաններ են Առատաշենը, և Թեղուտը: