1․ Գրել տասը դարձվածք։
Անսիրտ մարդ ես
Աչքը ծակող իր է
Հո անոտ ու անձեռ չե՞ս
Ձեռքս քարի տակ է
Աչքիդ վերևը ունք կա
Ունքը հանելու փոխարեն աչքն էլ հետը հանեց
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշը տեսնում է
Շան անունը տուր, փայտը առ ձեռքդ
Ազնիվ խոսք եմ տալիս
Աթոռ խլել
2. Լրացնել բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վերջն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձրևներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ողջ այգին լցվել էր ոսկեզօծ տերևներով: Վարդի թուփն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբաց կոկոն:
Վարդենին կողքի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտպանի իր մի քանի դեղնած տերևները:
– Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն անգամ ուրախացնում եմ մարդկանց իմ տեսքով ու վարդերով, իսկ դու չոր ճեղերդ ես արդեն թափահարում քամուց,- ասաց վարդենին մասրենուն:
Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.
– Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դարձար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:
Լրացնել բաց թողնված տառերը: (գ կամ ք)
Երգել,թարգմանել,կարգադրել,մարգարիտ,հագուստ,արևածագ,հոգնակի,հագցնել,թագավոր,ճքնել,օգնական,նորոգել,արքա,զորք,մրգեղեն,հերքել,թարգմանիչ,ագահ,հերքել,վարքագիծ, քուրք,ներքուստ,մգանալ,նորոգել,նվագարան,հետաձգել