Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:
Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:
1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:
Առյուծը համարվում է արքա իր կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար:
2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:
Մեծահոգի, հպարտ, վեհ
3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:
արքա-թագավոր
խոշոր-փոքր
վեհ-բարձր
կասկածել-շուշտել
4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:
ոչ-այո
ծանր-թեթև
խոշոր-փոքր
մեծահոգի-փոքրոգի
ոչնչացնել-վերականգնել
կուշտ-սոված
5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:
Ճարպկությամբ առյուծը զիջում է ընձառյուծին:
6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։
Զիջում է, սպասում է, կասկածել, գնում, դողում
7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։
700-յոթ հարյուր, 800-ութ հարյուր, 300-երեք հարյուր, 230-երկու հարյուր երեսուն
8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։
որսի-հաջողված, մռնչոցով-սարսափելի, արքան-հզոր
Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:
9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․
Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ
10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝
-վածք-կեցվածք, հյուսվածք, քերծվածք
-ային-ամառային, գազանային, ուժային
-ական-բժշկական, երաժշտական, մեծական
-ակ-օղակ, լուսնյակ, նավակ
-եղեն-ամանեղեն, զարդեղեն, խմորեղեն
11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։
Առյուծները ամենափոքր սիրտն ունեն՝ մյուս բոլոր գիշատիչների համեմատ:
Հնագույն ժամանակներից առյուծը համարվում էր խիզախության, տղամարդկության և քաջության խորհրդանիշը:
Մինչև 2 տարեկան առյուծները ընդհանրապես չեն կարող մռնչալ: Գիշերն առյուծները մարդուց 6 անգամ լավ են տեսնում: