Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:
Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են:Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: - Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:
Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:
Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, անտառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանսպորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:
Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղտոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, որոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտրանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և, ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:
Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:
Պլաստիկ, պոլիեթիլեն, ապակի, և պենոպլաստ