Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,
Երեքշաբթի` քարքաշիկ,
Չիք չորեքշաբթի
Ավագ հինգշաբթի,
Հուդայի ուրբաթ,
Զատկի շաբաթ,
Ախարի կիրակի,
Երկուշաբթի` մեռելոց,
Կանաչ – կարմիր կիրակի:
Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: