ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
- Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ ձիարձանների մասին։

- «Սասունցի Դավիթ»
«Սասունցի Դավիթ» ձիարձանը տեղադրվել է 1959 թվականին։ Այս արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է: Արձանում մենք տեսնում ենք Սասունցի Դավթին իր ձիու Քուրկիկ Ջալալիի վրա: Արձանը ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Սասունցի Դավիթ, «Սասնա Ծռեր» էպոսի Դավթի ճյուղի գլխավոր հերոսը։
Հերոսավեպի ավարտուն, դյուցազնական ու մարդկային հարուստ գծերով օժտված ամեն ամենահերոսական կերպարն է: - «Վարդան Մամիկոնյան»
Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Արձանուն քանդակված է Վարդան Մ. իր ձիու հետ: Արձանի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանն է, իսկ քանդակագործը Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարն է: Վարդան Մամիկոնյան (388 – 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։

- «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/
Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակագործ՝ Սուրեն Նազարյան, ճարտարապետ՝ Սարգիս Գուրզադյան: ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922 թվականին), կորպուսի հրամանատար (1935 թվական, հիմա՝ գեներալ-գնդապետ), պրոֆեսոր (1933 թվականից), ԽՄԿԿ անդամ (1918 թվականից)։
4. «Անդրանիկ Օզանյան»
Անդրանիկ Օզանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում, տեղադրվել է 2002 թվականին։ Քանդակագործ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան: Անդրանիկ Թորոսի Օզանյան (փետրվարի 25, 1865[1][2], Շապին Գարահիսար, Գիրեսունի մարզ, Թուրքիա – օգոստոսի 31, 1927`, Չիքո, Բյուտ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] և Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նաև հայտնի է որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ), նախկին դաշնակցական։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։
5. «Մարշալ Բաղրամյան»
Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին: Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան, քանդակագործ՝ Նորայր Կարգանյան: