Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է կլիման:
Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակային պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայրում եղանակային պայմանները, գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա: - Որո՞նք են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:
Երկրագնդի վրա կլիմայական պայմանները շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն: - Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
- Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին:
Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք, տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Իմ բնակավայրին բնորոշ է ցամաքային կլիման: - Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Իսկ ցամաքային կլիմայի ժամանակ ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք, տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։ - Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Մուսսոնային կլիմայի տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկարածովային կլիմայի ժամանակ ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: