- Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
Ինչպես ասվում էր տոքստում՝ նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Նա վերցնում էր իր սրինգը և նվագում էր գյուղերում, բուժում հիվանդներին: Մի անգամ, անտառում նա կարծես, թե քարացրել էր գայլրին, իր սրինգի մեղեդիով:
3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
Նա վերցրեց իր սրինգը, և սկսեց նվագել, այդպես էլ նա փրկվեց:
4. Վերնագրի՛ր տեքստը:
Կախարդական մեղեդին
5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
Աշխարհ+ա+գետ, աշխարհ+ա+մաս, աշխարհ+ա+գրություն, ճանապարհ+որդ, ճանապարհ+ային, ճանապարհ+որդ+ություն
6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
Ամենաբարի-ածական
Սրինգն-գոյական
Նա-դերանուն
Քաղցր-ածական
Մխիթարում էր-գործողություն
Անտառ-գոյական
Սթափվեց-ածական
Կախարդական-ածական
7. Համառոտի՛ր նախադասությունը՝
Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:
Նա մխիթարում էր վշտացածներին իր քաղցր մեղեդիներով:
8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:
Ենթակա-Մարդը Ստորոգյալ-Տուն էր վերադառնում
9. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
Մխիթարել-սփոփել, պսպղալ-շողշողալ, թշնամի-հակառակորդ
10. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
2099-երկու հազար իննսունինը
37-երեսունյոթ
45-քառասունհինգ
766-յոթ հարյուր վաթսունվեց
84-ութսունչորս