- Պատմի՚ր «Անբախտ վաճառականները» բալլադը (դասարանում բեմադրելու ենք):
- Կարդա՛ Հ. Թումանյանի «Արև և լուսին» բալլադը։
- Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը:
Կար մի կին, նա ուներ երկու երեխա, աղջիկը՝ Արեգակ, և տղան՝ Լուսնյակը, մայրը նրանց դերեր է բաժանում, և ասում է, թե ով, որտեղ պետք է իր գործը անի: Լուսնյակը մորը ասում է , որ նա է ուզում ցերեկը գնա, իսկ Արեգակը տխրում է և մայրիկին ասում է, որ նա վախենում է մթից, մայրն էլ Լուսնին ասում է, որ նա քաջ տղա է, և մթին չի վախենա, բայց Լուսինը պնդում է, որ չի ուզում զիջել իր տեղը քրոջը: Մայրը մի ապտակ է հասցնում նրան իր ալյուրոտ ձեռքերով, և նա խռոված գնում է:
- Ի՞նչ սովորեցրեց քեզ բալլադը:
Ինչքան էլ որ քույր ու եղբայր միմյանցից հեռու են լինում, միևնույն է մի օր՝ կարոտին չդիմանալով, անպայման իրար հանդիպում են, և մի լավ ողջագուրվում: