- Ի՞նչ է լիճը:
Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում: Բերեք օրինակներ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:
4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը: