- Մասնակցի՛ր բառարանընթերցման ֆլեշմոբին՝ ընտրելով նշված ուղղություններից մեկը(դասարանում ֆլեշմոբը սկսեցինք,տանն ավարտի՛ր)
- Կարդա ՛ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը նրա մասին է, որ նա կարծես թե նա վերադարձել է իր մանկություն, նա պատմում է իր մոր մասին, թե ինչ բարի կին է նրա մայրը, և ինչքան է սիրում իր երեխային:
2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Բանաստեղծության հերոսուհին մի պարզ ու բարի կին է, սիրում է իր երեխային, և չնայած իր հոգնած ու տանջված առօրյաին, նա միշտ հեքիաթ է ասում, և իր հոգատարությունն է ցույց տալիս:
3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ
4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
Պարզկա լեզո-անկեղծ լեզու Մաշված ձեռքեր-հոգնած, նիհար ձեռքեր
5. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում: – Արևը քիչ-քիչ մայր է մտնում:
Բ)Իլիկդ խոսում է անուշ: – Իլիկդ հանդարտ, խելոք աշհատում է:
Գ) Դրախտ է նորից իմ հոգում: – Նրա հոգին նորից այն հաննդարտությունն է ձեռք բերել, ինչպես փոքր ժամանակ: