Հարցեր և առաջադրանքներ
- Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գիտեք։
Դրա տեսակներից են՝ ալիքավորումը և ցունամին:
2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթացություն, իսկ իջեցումը՝ տեղատվություն:
3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քարտեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սառը՝ կապույտ գույնով։
4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսպասսատայինը և Հարավպասսատայինը՝ Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում և այլն:
Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխվելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմատաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ: