1․ Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
Լուծում ՝ 111+89=200-127=73
Պատ.՝ 73
2․ Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։
Լուծում ՝ 419-83=336:3=112
Պատ.՝ 112
3․ Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
Լուծում ՝ 60×5=300+14=314:2=157
Պատ.՝ 157
4․ Եթե մտքում պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն են մտքումս պահել։
Լուծում ՝ 140-20=120:20=6
Պատ.՝ 6
5․ Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի ուղևոր կար։
Լուծում ՝ 15-3+4-6+3=13
Պատ.՝ 13