
Սա Շուշան է, շատ գեղեցիկ ծաղիկ է, ընդանրապես այս բույսը շատ ծաղիկներ է ունենում, բայց իմ ծաղիկը դեռ չունի, սովորաբար նրա ծաղկում է գարնանը, նա սիրում է տնային ջերմաստիճան: Մի փոքր փաստեր այս ծաղիկի մասին՝
Շուշաններն աշխարհի ամենահայտնի և բազմակողմանի ծաղիկներից են, դրանք ունեն տարբեր գույներ և հայտնի են իրենց ուժեղ բույրով:
Ծաղիկը մեծ է, կարող է լինել սպիտակ, դեղին, նարնջագույն, կարմիր, մանուշակագույն կամ վարդագույն։ Յուրաքանչյուր շուշանի գույն ունի որոշակի նշանակություն: Սպիտակ շուշանը խորհրդանշում է մաքրությունը, իսկ վագրաշուշանը նշանակում է մեծություն և հարստություն: Շուշանը ձմռանը քնած է։
Ծաղիկները լայնորեն օգտագործվում էին բուժիչ նպատակներով։ Շուշանի յուղն օգտագործվել է ջերմությունը նվազեցնելու և մաշկի խնամքի համար՝ կնճիռները նվազեցնելու համար: Այս ծաղիկների ավելի քան 100 տարբեր տեսակներ կան: