Շրջանագիծ և շրջան

Շրջանագիծ և շրջան

Դասարանական և տնային առաջադրանքներ

1․ Ինչպիսի՞ գիծն է կոչվում շրջանագիծ։       Շրջանագիծը այնպիսի ներփակ գիծ է, որի բոլոր կետերը նույն հեռավորությունն ունեն մի կետից։

2․ Ի՞նչ է շրջանագծի շառավիղը։ Իսկ ի՞նչ է տրամագիծը։    Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ, իսկ եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է տրամագիծ։

3․ Ո՞ր հատվածն է կոչվում շրջանագծի լար։     Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար։

4․ Ի՞նչ է շրջանագծի աղեղը։      Շրջանագծի երկու կետերի միջև ընկած մասը կոչվում է աղեղ:

5․ Շրջանագծի լա՞ր է արդյոք նրա տրամագիծը։       Այո, տրամագիծը ամենաերկար լարն է։

6․ Ի՞նչ է շրջանը։       Հարթության այն մասը, որը սահմանափակված է շրջանագծով, կոչվում է շրջան:

7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։     2 անգամ:

8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։       Ուղիղը պետք է անցնի շրջանագծի կենտրոնով։

9․ Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին։     Շրջանագծի ցանկացած հատվածում։

10․Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ։ Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք։

11․ Գծե՛ք երեք շրջանագիծ, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում։

12․ Երկու շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 10սմ է։ Շրջանագծերի շառավիղներն են՝ 3սմ և 5սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

13․ Գծե՛ք մի շրջանագիծ։ Ապա տարե՛ք երեք ուղիղ այնպես, որ առաջին ուղիղը չհատի շրջանագիծը, երկրորդը շրջանագծի հետ մեկ ընդհանուր կետ ունենա, իսկ երրորդը՝ երկու ընդհանուր կետ։

14․ Քանի՞ ճառագայթ է ելնում A կետից։

 5 ճառաջայթ

5 ճառաջայթ

15․ Մեքենան, 1 ժամում անցնում է 60կմ, երկու քաղաքների միջև ճանապարհը անցել է 4 ժամում։ Քանի՞ օրում մի քաղաքից մյուսը կհասնի հետիոտնը, որը 1ժամում անցնում է 5կմ։      60×4=240    240:5=48   հետիոտնը մի քաղաքից մյուս քաղաք կհասնի 2 օրում:

16․ Քաղաքից դուրս է եկել մի բեռնատար մեքենա, որի արագությունը 60կմ/ժ է։ 1ժամ անց նրա հետևից նույն ուղղությամբ դուրս է եկել մի մարդատար մեքենա, որի արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ ժամ անց մարդատար մեքենան կհասնի բեռնատարին։   Մարդատարը բեռնատարին կհասնի 3 ժամում:

17․ Մանկապարտեզում կա 20 հեծանիվ․ դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ։ Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ։ Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում։   5×2=10 15×3=45

15 երկանիվ  5 երկանիվ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s