Ուսումնական Աշուն. Հայրենագիտություն

Հայաստանում աշունը յուրահատուկ գեղեցիկ է, հատկապես Տավուշի մարզում, այդ տեղի մասին էլ ես ավաքել եմ տեղեկություն:

Տավուշի մարզ, մարզ Հայաստանի հյուսիսարևելյան մասում։ Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջանները և 5 քաղաքներ՝ Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան և Այրում։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Հայաստանի պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ (380 մ), ամենաբարձր կետը՝ Միափորի:

Ուսումնական աշուն. Բնագիտություն

Այս աշնանային աձակուրդներին ես այցելել եմ Գառնու Տաճարը, և ես հավաքել եմ տեղեկություններ այդ վայրի մասին:

Գառնու ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է` կառուցված Կոտայքի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկում: Ազատ գետի կիրճում` եռանկյունաձև բարձր հրվարդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով: Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ գտածոներով: Ուրարտական շրջանում (մ.թ.ա. VIII-VI դդ.) ամրոցի պարսպապատերն ամրացվել են և կանգնեցվել է տաճարի`  I դարի կառույցի նախատիպը:

Իհարկե ես այնտեղ առաջին անգամ չէի, բայց շատ երկար ժամանակ այնտեղ չէի եղել, նաև չէի այցելել քարերի սիմֆոնիան, նաև այնտեղի մասին տեղեկություն եմ հավաքել:

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում: