Հարցեր և առաջադրանքներ

Բնագիտություն. Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով: – Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը: – Որովհետև արևի լույսը որոշ չափով լուսնի վրա է իսկ որոշ չափով ոչ։
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը: – Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի: – Որովհետև այնտեղ արև կա, բայց չկա օդ և ջուր։
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա: – 1969 թվականին։

Լեզվաբանական ամսագիր # 21

«Չեմ հասկանում»․․․ կենդանին

 Երբ եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրին հեռավոր հարավային այդ կուսական երկիրը, նրանց ուշադրությունը գրավեց չտեսնված ու չլսված մի կենդանի՝ անհամաչափ ոտքերով ու պարկաձև փորով։ Զարմանալի այդ կենդանու ոչ միայն կերպարանքը, առջևի ու ետևի ոտքերի անհամաչափ երկարությունը, այլև այն, որ պարկաձև փորում նա կրում էր իր ձագին, զարմացրել էին «չտես» եվրոպացիներին։ Ու նրանք դարձան բնիկներին և հարցրին.
—Ի՞նչ է սա։
Բնիկները, ձեռքները, ուսները շարժելով պատասխանեցին.
—Կեն-գու-րու (քեն-գու-րու)։
Այսինքն՝ «Ես քեզ չեմ հասկանում»։

Տարբեր երկիրներ ունեն նրանց երկրորդ անունները: Օրինակ՝

Այդպես Արևելքի հայտնի հայտնի աշխարհը՝ Ճապոնիան, անվանում են նաև «Ծագող արևի երկիր»

Կանադան՝ «Կաղնու տերևի երկիր»

Լիբանանը՝ «Մայրիների երկիր»

Եգիպտոսը՝ «Բուրգերի երկիր» նաև «Նեղոսի պարգև»

Վիեննան՝ «Վալսերի մայրաքաղաք»

Ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ «Հազար գմբեթների քաղաք» (այստեղ գմբեթարդ տանիքներով բազում տներ կան)

Վենետիկը՝ «Գոնդոլների քաղաք»

Արեգ – կիրակի
Լուսին – երկուշաբթի
Հրատ – երեքշաբթի
Փայլածու – չորեքշաբթի
Լուսնթագ – հինգշաբթի
Արուսյակ – ուրբաթ
Երևակ – շաբաթ