ԿՈՄԻՏԱՍԸ ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Չնայած 2005 թվականի հոկտեմբերի 22-ին լրանում է հանճարեղ Կոմիտասի մահվան 70 տարին, այդուհանդերձ, նա անմահ է հայ ժողովրդի սրտում։ Երախտապարտ հայերի՝ կոմպոզիտորի հանդեպ տածած մեծ սիրո մասին են վկայում արդի Հայաստանում Կոմիտասի անունը կրող մի շարք հաստատություններ, կոլեկտիվներ։
Երևանցիների սիրած վայրերից մեկը Մ.Մազմանյանի նախագծով ստեղծված Կոմիտասի անվան զբոսայգին է, որը գտնվում է քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկի՝ Արշակունյաց փողոցի վրա։ Այգում կան մանկական զվարճալի ատրակցիոններ, գեղեցիկ կանաչ ծառուղիներ։ Այն Երևանի տեսարժան վայրերից մեկն է։ Կոմիտասի անվան այգում է գտնվում քաղաքային պանթեոնը, որտեղ հանգչում են հայ մշակույթի հայտնի գործիչների՝ երաժիշտների, նկարիչների, գրողների, բանաստեղծների, դերասանների աճյունները։ Ընդարձակ ծառուղու երկայնքով վեր են խոյանում Արամ Խաչատրյանի, Վահրամ Փափազյանի, Սերգեյ Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլոց հուշարձանները, որոնցից յուրաքանչյուրը տվյալ գործչի կյանքի ու գործունեության խոսուն վկան է։

Հոկտեմբերի 12

47.

  1. Ջարդել, կտոր-կտոր անել, փշրել, կոտրել
  2. Հավաքել, ամբարել, ժողովել, կուտակել
  3. Հասկանալ, գլխի ընկնել, պարզել, կռահել
  4. ծածկել, պահել, թաքցնել, քողարկել, պատսպարել

50. Աստվածաշունչ-Սուրբ գիրք, գլուխ-կատար, շինել-կառուցել, բարկանալ-զայրանալ, էլ-այլևս, իրար-միմիանց, հասկանալ-ընկալել, ազգ-սփռվել, ցրվել-հեռանալ, գործածել-օգտագործել:

51. Դարբնի աղջիկը առավոտից մինչև իրիկուն խոհանոցում պետք է չարչարվեր – Դարբնի աղջիկը առավոտից մինչև իրիկուն խոհանոցում պետք է գործ անի:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ – Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շուտ հեռացավ:

Անսպասելի մի խշշոց ականջն մտավ, ու ձին լարվեց – Անսպասելի մի խշշոց լսվեց, ու ձին լարվեց:

Քո ճանապարհին միայն մի խոչնդոտ կա – Քո ճանապարհին միայն մի խանգարում կա:

Անխոս առաջ էր քայլում, առանց մեկի վրա ուշք դարձնելու – Անխոս առաջ էր քայլում, առանց մեկի վրա ուշադրություն դարձնելու:

Ձորի պռնիկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ մի ծառ էր կանգնել – Ձորի պռնիկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու առանց վախենալու մի ծառ էր կանգնել: