Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը


Կարդա՛ Վ. Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը ամբողջությամբ։ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

տենչանք-Մեծ ցանկություն
 չքավորություն-Աղքատություն
անմեղորեն-Անմեղ կերպով
շառավիղն-ճյուղ
հուժկու-ուժեղ
սրընթաց-Արագորեն ընթացող
գավակին-Ձիու հետևի կողմը՝ մինչև մեջքը
որթատունկերի-Մատղաշ՝ նորատունկ վազ

2. Բացատրի՛ր  տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Այո, նրա արարքը գողություն է, բայց քանի, որ նրանք շատ էին ուզում ձի նստեին, իմ կարծիքով դա կարելի է ներել:

3. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Այս պատմվածքի գլխավոր հերոսը Արամն է, և իր զարմիկ Մուրադը, Մուրադը նրանց ընտանիքի ամենախենթ անդամն էր, Արամը ինը տարեկան էր, իսկ նրա զարմիկ Մուրադը տասներեք, Մուրադը, և Արամը շատ էին սիրում ձիերին, Մուրադը ձի էր գողացել, բայց Արամը ներողամիտ վերբերվեց այդ գողությանը:

(Լրացուցիչ առաջադրանք)

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ:

Ֆլեշմոբի իրականացման վերջնաժամկետը ՝ հոկտեմբերի 3