Սեպտեմբերի 22

Սեպտեմբերի 22

1․Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը շատ լավ կարդալ  սովորիր։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան-Քաղած հացահատիկի խուրձ

Պաղեց-սառչեց

Հևաց-Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել

Մարմանդ-Մեղմ, հանդարտ, խախանդ

Դալուկ-Դժգույն, գույնը գցած, գունատ

3. Կանաչով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

առավոտ-Լուսածագ, լուսաբաց

արև-Արեգակ, արեգ, արփի

քող- Շղարշ, Երեսքող

 քուն-նինջ 

մշուշ-Մառախուղ, մեգ

Քամին-Հողմ, սյուք

ժիր-Աշխույժ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

վար եկան-իջան

շար եկան-շարվեցին

բուք արավ-ցրտեց

սուգ արավ-տխրեց

շող կապեց-շողաց

մաղ տալով-մաղելով

շաղ տալով-Ցանել

փախ տվավ-Փախցնել

կախ տվավ-կախել

ցիր եկան-ցրվեցին

Leave a comment