Կարդա՛ Ղ. Աղայանի «Եղեգնուհին» հեքիաթն ամբողջությամբ, կատարի՛ր առաջադրանքները՝
- Բացատրի՛ր եղեգնուտ – Եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ:, բոշա – Մուրացկան, շուշաբանդ – Ապակեպատ, նաժիշտ – աղախին, խարդախություն – Կեղծիք, ուռկան – թակարդ, ընծա – բարիք, ճարահատյալ – ճար չունեցող, եղելություն – դեպք բառերը:
- Թագ + ավոր, թագ + ուհի, խարդախ + ություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
- Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:
1 – Ինչո՞ւ աղջկա անունը դրեցին Եղեգնուհի։ Եղեգնուհին հողեղե՞ն էակ էր։
2 – Արդյո՞ք թագավորը միամիտ էր։ Թագավորի որդին հավանե՞ց բոշային։
3 – Բոշան գեղեցկանո՞ւմ էր։ Ինչպիսի՞ ձուկ բռնեց արքայազնը։
4 – Թագավորի տղան սիրե՞ց բոշային։ Պառավը սիրե՞ց Եղեգնուհուն։
5 – Ի՞նչ ձեռքի շնորհք ուներ Եղեգնուհին։ Ինչի՞ց զարմացած մնաց արքայազնը։
6 – Ինչպե՞ս ծանոթացան արքայազնը և Եղեգնուհին։ Ինչպե՞ս պատժեցին բոշային։
- Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:
- Ուռկան – ուռկաններ, ձուկ – ձկներ, ավազան – ավազաններ, ձկնորս – ձկնորսներ բառերը դարձրո՛ւ հոգնակի:
- Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է: Հեշտ – ածական