Օղակաձև զբոսայգի (հուշարձաններ, քանդակներ)

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում` Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմյան Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը` Լիպարիտ Սադոյանը: Արձանի նյութերը` բրոնզ և գրանիտ:

Ավետիք Իսահակյանի հիշատակի հավերժացմանը նպատակաուղղված` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշման /1958 թ. մարտ/ հիման վրա հայտարարվեց մրցույթ Երևանում նրա արձանը կանգնեցնելու համար:

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1965 թ. հունիսի 12-ին: Արարողությանը մասնակցել են ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, Երևանի Ավ. Իսահակյանի անվան դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, մտավորականության ներկայացուցիչներ:

Հիմնական գրականություն

Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004:

Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի արձանը դրվել է 1987 թ., Օղակաձև զբոսայգում: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 5 մ, քանդակագործ` Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Էդմոնդ Տիգրանյան:

Հովհաննես Այվազովսկի

Иван Айвазовский (Ованес Айвазян)(1817-1900թթ.) – всемирно известный армянский художник-маринист, баталист, коллекционер, меценат. 1 мая 2003 года в центре Еревана возле Дома камерной музыки состоялось открытие памятника великому маринисту Ивану Айвазовскому (Ованесу Айвазяну). Автор – Юрий Петросян. Памятник установлен в одном из живописных скверов столицы и изображает великого мариниста с кистью и палитрой в руках.

«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԵՐ» ՀՈՒՇԱՐՁԱՆ

«Բարեկամության ձեռքեր» հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգում: 1967 թ. հուշարձանի նախնական մանրամասերը Իտալիայի Կարարա քաղաքից բերվել են Երևան: Ըստ պաշտոնական համաձայնագրի` Երևանն ու Կարարան քույր քաղաքներ են 1973 թ-ից, սակայն նրանց միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 1960-ական թթ. սկզբին:

1965 թ. Կարարա քաղաքում կազմակերպվում է քանդակագործության բիենալե, որին Երևանից մասնակցում էր երիտասարդ քանդակագործ Արա Հարությունյանը, ով արդեն երեք խոշոր հուշարձանների («Սայաթ-Նովա», Գեղարդի «Առյուծ» և Կոմիտասի մահարձան) հեղինակ էր: Այցելելով Կարարայի նշանավոր մարմարի քարհանք` քանդակագործը նկատում է խոշոր արձանի մանրամասեր` ձեռքեր, ոտքերի մասեր, գլուխ: Պարզվել է, որ դրանք Քրիստոսի ապագա արձանի մասերն են, որը, հովանավորներ չունենալու պատճառով, քանդակագործը չի ավարտել: 1966 թ. Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը մեկնում է Կարարա: Ի նշան երկու քաղաքների բարեկամության` Կարարայի քաղաքապետարանը տվյալ մանրամասերն ուղարկում է Երևան: 1967 թ. քանդակագործ Արա Հարությունյանը Կարարայից բերված` Քրիստոսի արձանաձեռքերից ստեղծում է մի հորինվածք, որտեղ աջ ձեռքի մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած, և աջ ձեռքը տեղադրված է ձախ ձեռքի բացվածքի մեջ:

1967 թ. տեղի է ունենում «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը: Այդ օրվանից սկսած` հուշարձանը դառնում է Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը:

Հիմնական գրականություն

www. 1in.am կայքէջ:

Սպասում

Հայկական քանդակագործությունը, սկիզբ առնելով հնագույն ժամանակներից և անցնելով պատմական տարբեր փուլերով,գրավել է իր ուրույն տեղը հայ ճարտարապետության մեջ։ Այժմ մայրաքաղաք Երևանում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել քանդակների, որոնց ծագման մասին մեծամասամբ տեղեկություններ չունեն քաղաքացիները։ Ձեզ ենք ներկայացնում Օղակաձև զբոսայգու գողտրիկ անկյուններից մեկում կանգնած մի արձան, որի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է և խորհրդանշական։ Արձանի անունն է «Սպասում»։ «Սպասում» արձանի մանրակերտը նկարիչ, քանդակագործ Ստեփան Թարյանը կերտել է 1930-ականներին՝ գիպսից: Նրա ծննդյան 90-ամյակի առթիվ 1989թ. դեկտեմբերի 29-ին ՀԽՍՀ կառավարությունը որոշեց Օղակաձև զբոսայգում տեղադրել «Սպասում» արձանը։ Արձանի ստեղծման աշխատանքները (ձուլում, տեղադրում) իրականացրին քանդակագործի զավակները (Սուրենը և Աննան) և 1999-ին Թարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Սպասում» բրոնզաձույլ արձանը նվիրեցին քաղաքամայր Երևանին: «Սպասում» դեկորատիվ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2000թ. հուլիսի 29-ին Օղակաձև զբոսայգում։ Բացմանը խոսք ասացին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, քանդակագործի որդին` Սուրեն Թարյանը: Այս արձանի գիպսե կաղապարը տեղադրվել է Խարբերդի ճանապարհին: 2002 թվականին բրոնզաձույլ արձանի ձախ ոտքի մի մասը «մետաղակեր» վանդալները կտրեցին և տարան: Արձանը վերականգնեց ճանաչված դրվագող Ներսես Չարախչյանը Սուրեն Թարյանի նախաձեռնությամբ և միջոներով: Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը 1,8 մ է։ Արձանն առաջին հայացքից տպավորվում է իր խորհրդավորությամբ և անչափ համահունչ է այն անվանը, որը կրում է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s