Ես կարդում եմ <<Փոքրիկ իշխանը>> գիրքը: Այն մի մարդու մասին է, ում ինքնաթիռը փչանում է և նա հայտնվում է Սահարա անապատում, և երբ նա տեսնում է Փոքրիկ իշխանին նա ասում է.
-Ինձ մի գառնուկ նկարիր:
Այդ մարդը նկարում է, բայց Փոքրիկ իշխանին դուր չի գալիս: Նա նկարում է մի արկղ և ասում է.
-Այս արկղի մեջ գառնուկ կա:
Այդ ժամանակ Փոքրիկ իշխանը ասաց.
-Ինձ շատ է դուր գալիս:
Փոքրիկ իշխանը ունի նաև իր սերելի վարդը, նա շատ գեղեցիկ է, խանդոտ է, բայց Փոքրիկ իշխանը նրան շատ է սիրում:
Ես դեռ չեմ վերջացրել, բայց շատ հետաքրքիր պատմություն է: Այդ գիրքը ունի 124 էջ, ես հասել եմ 40 րդ էջին: