Երևան քաղաքի արձանները Մաս 3

Մայր Հայաստան

Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է:։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին Ռաֆայել Իսրայելյանն ու Սերգեյ Մերկուրովը արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։

1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը։

«Արարատ-73» արձանախումբ

«Արարատ-73»-ին նվիրված արձանախումբԽորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբ Երևանում։ Տեղադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։

«Ուշացած լուսանկար» արձանախումբ

«Ուշացած լուսանկար», արձանախումբ՝ նվիրված տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե ՀովսեփյանինԼևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին։

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

«Բարեկամության ձեռքեր»

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկու հուշարձան, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգումԵրևանի Կամերային երաժշտության տան մոտ, տեղադրվել է 2003 թվականին։

Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգուգրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Գևորգ Էմին

Գևորգ Էմինի հուշարձան, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2010-ին։

«Արմենուհի»

«Արմենուհի» քանդակ, գտնվում է Երևանի Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2009 թվականին։

Ընթերցողի արձան

«Ընթերցողը» հուշարձան, գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում, տեղադրվել է 2013 թվականին։

Արմեն Տիգրանյան

Արմեն Տիգրանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1987-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s