Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան–Արամի–Բուզանդի–Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին[1]։