Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝ կես + օր = բարդ բառ, արև + ա + մուտ= բարդ բառ, ձանձրալի = պարզ բառ, աշխարհ = պարզ բառ, ճանապարհ + որդ = բարդ բառ:
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
Ինչե՞րը – Կապիկները Ի՞նչ արեցին – Ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:
գ) Լույսն անջատվեց: – Աննայի սենյակի լույսն անջատվեց:
Աննան նվագում է: – Աննան սենյակում նվագում է դաշնամուր:
Աստղերը շողշողում են: – Ամռային երկնքում աստղերը շողշողում են:
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի – պարտեզ, պուրակ, ճանապարհ – փողոց մայթ, արևամուտ – մայրամուտ բառերի հոմանիշները:
5. Գրի՛ր տարօրինակ – սովորական, գիշեր -առավոտ, նույն – տարբեր, դուրս գալ – ներս մտնել բառերի հականիշները:
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
մեծ, տարօրինակ, ձանձրալի
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Ինձ համար աշխարհը շատ հետաքրքիր է, օրեցօր նոր բաներ եմ բացահայտում և կբացահայտեմ: Աշխարհում կան շատ տարօրինակ, չբացահայտված բաներ, հուսով եմ մի բան էլ ես կբացահայտեմ: