Ձմռան առաջին օրերն էին, երեկոյան նկատեցի, որ ձյան փաթիլներ են իջնում երկնքից․ շատ ուրախացա։ Այդ պահին , երբ ձեռքերս պարզեցի և բռնեցի ձյան փաթիլները, կարծես փաթիլը խոսում էր ինձ հետ։ Փաթիլը հարցրեց․
-Ինչու՞ ոչ բոլոր մարդիկ են սիրում ձմեռը, չէ՞ որ ձմռանը նշում են Նոր տարին, ձյունը գեղեցկացնում է քաղաքը իր ճերմակ գույնով, երեխաները ձնագնդիկ են խաղում, և ուղղակի ուրախանում են։
Փաթիլը տխրեց, բայց ես նրան ուրախացրեցի իմ պատասխանով,որ իր մոտ սխալ կարծիք է ձևավորվել, բոլորն էլ սիրում են ձմեռը, չէ՞ որ ձմռանն են կատարվում մարդկանց երազանքները։ Փոքրիկները նամակ են գրում Ձմեռ պապիկին, իսկ Ձմեռ պապիկը բերում է բոլորի նվերները։
Փաթիլը ասաց․
-Թող 2021 թվականը բոլորիս համար ամենահաջողակ և ամենաուրախ տարին լինի։