1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:
Կարդում եմ, երգում ես, ամենաէժան, խաղացել են, .կրանխաղացել ենք, էջմիածին, մանրէ, ամենաերկար, տասներկու, վայրէջք, տեսել եք:
2. Կետերի փոխարեն գրի՛ր օ կամ ո:
Ոսկեզօծվել, ովքեր, որդի, օդաչու, տնօրեն, այսօր, արջաորս, ով, մեղմօրոր, քնքշորեն, անօգնական:
3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:
Մի հրաշալի աշնանային օր ինքնաթիռս վայրէջք կատարեց դեղին տերևներից ոսկեզոծված Երևանի օդանավակայանում։ Վարսերս մեղմօրոր այս ու այն կողմ էին լինում աշնան ցուրտ, բայց միևնույն ժամանակ հաճելի այդ քամուց։ Հասա Երևանի շուկաներից մեկը, սերկևիլի, սալորի և մնացած մրգերի բույրը քնքշորեն պատել էր ամբողջ շուկան։ Հայաստանում աճող բոլոր մրգերն են օգտակար, բայց աշնանային մրգերը ինձ համար ամենահամեղն են։