Արձակուրդների ընթացքում հասցրել եմ ընթերցել Ժասմին Հայրապետյանի <Սուպեր Նռանե> ֆանտաստիկ վիպակը։ Իհարկե, բոլոր իմ ընկերներին խորհուրդ եմ տալիս ընթերցել այս հրաշալի գիրքը, բայց նախքան այդ կուզեմ մի փոքր պատմել գրքի մասին։ Գիրքը մի սուպեր ունակություններ ունեցող աղջկա մասին է, ով ամեն կերպ պետք է այնպես անի, որ բարին հաղթի։ Երբ նրա մոտ գլխացավ է զգում դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ կամ ինչ-որ մեկին վտանգ է սպառնում, և գնում է օգնության։ Նռանեն ծնողներ չունի, նա ապրում է տատիկի հետ։ Նռանեն շատ բարի և խելացի աղջիկ է և սիրում է բոլորին օգնել։ Նռանեի թշնամիներն են՝ Գոդը, Սենչը, Լատուկա Լալին, Բասը, Հալին։ Բասը սև թաղամասի, սև շենքի, սև հարկի, սև սենյակի տնօրենն է և շատ խիստ է։ Գոդը սիրահարվել էր Նռանեին և ամեն կերպ օգնում էր Նռանեին։ Լատուկա Լալին ունի կախարդական վրձին, նա օդում նկարում է՝ օրինակ պարան, և պարանը դառնում է իրական։ Գոդը ունի գոտի, նա կարող է այն ուղակի նետել, և գոտին կփաթաթվի ինչ-որ մեկի մարմնի վրա։
Կարդացեք գրքեր դա ամենալավ զբաղմունքն է ամառվա ընթացքում։