Արդեն շուրջ չորս տարի կլինի, ինչ ես սեբաստացի ընտանիքի անդամ եմ։ Չեք պատկերացնի, թե ինչ հարազատ է դարձել ինձ այդ միջավայրը, ճիշտ են ասում, որ դպրոցը մեր երկրորդ տունն է։ Այս երեք տարիների ընթացքում ձեռք եմ բերել ինձ շատ մտերիմ մարդիկ։ Ուսուցիչներ, որոնց անչափ սիրեցի, դասընկերներ, որոնց կարծես ծնվածս օրից ճանաչում եմ։ Դպրոցը տալիս է մեզ այն կրթությունը, որը չէր տա մեզ ոչ մի ուրիշ հաստատություն։ Մեր դպրոցից ստացել եմ միայն ջերմություն, խնամք և հոգատարություն։
4-րդ դասարանում սպասումներս ավելի մեծ են։ Կարծում եմ, որ շատ հարցերում կլինեմ պատրաստակամ, ավելի լուրջ կվերաբերվեմ տրված առաջադրանքներին և սպասում եմ ակտիվ ուսումնական տարի մեզ բոլորիս համար։
Դե ինչ, կհանդիպենք արդեն չորրորդ դասարանում․․․