Արտասովոր եղջերուն

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել… Արթացել էի, բայց այնպիսի տեսարան էր աչքերիս առաջ, որ ինձ թվում էր ես դեռ քնած եմ։ Ախր շատ լավ հիշում էի, որ քնել էի իմ սենյակում, մահճակալիս մեջ։ Ոչ մի այլմոլորակայիններ չեմ հիշում, որ լինեին իմ սենյակում, ուրեմն ո՞վ է ինձ տարել, հասցրել անտառ։ Հավատացեք այդպիսի սարսափելի իրավիճակում ես երբեք ինձ չէի պատկերացնի։ Ինչևիցե ես արդեն անտառում եմ։

Կարծես <<Մաուգլի>> ֆիլմի գլխավոր հերոսը լինեի, միայն թե ինձ համար շա՜տ անսովոր իրավիճակում։ Նույնիսկ կոշիկներ չունեի, որ հագնեի և իջնեի ցած։ Կողքովս կապիկներ և տեսակ-տեսակ կենդանիներ են շրջում, ու ես վախեցած գլուխս չեմ հանում վերմակի տակից։ Մեկ էլ հանկարծ զգում էի, որ ինձ է մոտենում անտառի ամենախոշոր կենդանին՝ փիղը։ Ես ու փիղը, պատկերացնում եք, թե ինչ ծանոթություն է մեզ սպասվում։ Մոտենում է ու այնպիսի սարսափելի ձայն է հանում, որ քիչ է մնում այդ վախից թռնեի օդ։ Միակ բանը, որ մտածում էի այն էր, որ այդ փիղը հանկարծ չուտի ինձ։ Մոտեցավ ու իր կնճիթով հանեց վերմակս, այնպես գոռացի, որ ամբողջ անտանով ձայնս արձագանքեց։ Հենց այդ պահին հրաշք եղավ, անտառում փրկարարներ էին հայտնվել՝ և փղիկին շրջանցելով, հասան ինձ։ Այնպես էի ուրախացել, որ լացս վերածվեց ծիծաղի։ Գրկեցին ինձ և տարան ուղղաթիռի մոտ, որտեղից էլ տեղափոխեցին տուն։ Ինչպես բոլոր հեքիափներում, իմ հեքիաթում էլ վերջը բարի էր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s