Ես զարմացած նայում էի ընկած նապաստակին, մեկ էլ հանկարծ նա արթնացավ ու …
Ու իր մեծ սևուկ աչքերը կլորացրած նայում էր ուղղիղ իմ աչքերի մեջ։ Իր թախծոտ հայացքից միանգամից հասկացա, որ նապաստակը իմ օգնության կարիքն ունի։ Ես փորձում էի նրան դիպչել, բայց նա շատ բարձր ձայնով սկսում էր լաց լինել, շա՜տ տարօրինակ ձայն էր հանում լացելիս՝ կարծես մի փոքր երեխա լիներ։