Ծիծաղի փոթորիկը

Ծիծաղը ամենահզոր երևույթն է, որից մարդը վերցնում է բազում դրական էմոցիաներ, և իհարկե, տալիս է այդ էմոցիաները։ Ապացուցված է, որ ծիծաղը երկարացնում է կյանքը։

Իսկ եթե ավելի հեքիաթային ՝ապա այսպես։

Լինում է չի լինում մի կղզի է լինում։Կղզին անվանում են <Էլիսպա>։ <Էլիսպայի > բնակիչները շատ հետաքրքիր պատմություններ են պատմում իրենց այցելուներին։

Ասում են,որ իրենց կղզում մի շատ հետաքրքիր փոթորիկ կա, և այդ փոթորիկը իրենց կղզու գրավականն է։Պատմում են, որ հեչ սովորկան փոթորիկ չէ, այլ մի չքնաղ փոթորիկ է։Նրանք երբեք չեն տխրում,երբեք չեն լացում , որովհետև փոթորիկը ծիծաղեցնում է բոլորին՝ պարգևելով նրանց երջանկություն, խինդ և երկարակեցություն։Երբ փոթորիկը սկսում է, բնակիչները այնքան են ուրախանում, որ սկսում են չզգալ այդ ուժեղ քամին, որը տակնուվրա է անում ամբողջ կղզին։ Ո՞վ կմտածեր, որ երբևէ փոթորիը այդքան հաճելի կլինի, և որ մարդիկ անհամբեր սպասելու են փոթորիկի սկսելուն։

Դե ինչ, ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ յուրաքանչյուր աղետ թող այս երկրագնդի համար լինի հաճելի, դուրեկան և դրական լիցքեր հաղորդի մոլորակի բնակիչներին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s