1 միջին չափսի դդում
1 մեկ բաժակ բրինձ մոտ 200 գ
1 բաժակ տարբեր չրեր մոտ 200 գ կարող եք մի քիչ շատ
1 ընկույզ 200 գ
1 փոքր բաժակ յուղ
դարչին
բահար
աղ
Նախ լվանում ենք դդումը, վերին մասն այնպես ենք կտրում, որ այն դառնա կափարիչ։ Այնուհետև զգուշությամբ մաքրում ենք դդմի միջուկը։ Կտրատել չրերն ու ընկույզը, ավելացնել յուղի մեջ։ Այնուհետև պետք է ավելացնել նախօրոք լվացած բրինձը, մեղրը, իսկ հետո նաև ջուր՝ աչքաչափով։ Փակել դդումը կտրած կափարիչով և սպասել, մինչև բրինձը ներծծի ջուրը: Տեղավորել նախապես տաքացրած ջեռոցում: Ղափաման պատրաստ է այն ժամանակ, երբ դդումն արդեն փափկել է:
Պատրաստման եղանակ 2
Դարձյալ լվանում եք դդումը, կտրում կափարիչը, մաքրում կորիզներից ու ողողում ներսը: Առանձին կաթսայի մեջ եռացնում եք 3 բաժակ ջուր՝ ավելացնելով բրինձ: 15 րոպե կիսաեփ անելով բրինձը տեղափոխում եք այլ աման՝ ավելացնելով կտրատած չրերը, յուղը, մեղրը, ընկույզը, աղ և դարչին: Այնուհետև խառնուրդը լցնում եք դդմի մեջ, ավելացնելով 1/4 բաժակ եռացրած ջուր: Փակում եք կտրած կափարիչով, դնում նախապես տաքացրած ջեռոցը (200 աստիճան) և եփում մոտ 1,5-2 ժամ` մինչև փափկի:
Պատրաստման եղանակ 3 (Գորիսի Ղափամա)
- 1 կգ դդում
- 0,5 կգ բրինձ,
- 2 – 3 գլուխ սոխ,
- 80 գրամ հոնաչիր,
- 200 գրամ յուղ,
- խառը կանաչի,
- աղ
Այս տարբերակը քաղցր չէ և տարբերվում է նախորդ երկու բաղադրատոմսերից:
Դարձյալ կտրում եք դդմի համար կափարիչ, հեռացնում եք կորիզները: Դդմի մեջ լցնում եք լվացած բրինձը, մանր կտրտած սոխը, հոնաչիր, յուղ, աղ: Ծածկում կափարիչով, դնում թոնիր կամ ջեռոց: Երբ դդումը փափկի, կարող եք հանել այնտեղից և տաք-տաք մատուցել:
Դե ինչ, բարի ախորժակ: