Գանձերի կղզին

Գանձերի կղզի հեքիաթի հեղինակն է Ռոբերտ Սթիվինսոնը։ Հեքիաթի մեջ շատ էի հանդիպում անծանոթ բառեր, բարդ նախադասություններ, բայց դա ինձ չէր խանգարում հետաքրքրությամբ կարդալ հեքիաթը։ Հեքիաթի գլխավոր հերոսը Ջիմ Հոքինսն էր, նրա կերպարը ինձ շատ դուր եկավ։ Չնայած իր փոքր տարիքին նա շատ պատրաստված էր, հոր մահվանից հետո նա էր ընտանիքի առաջնորդը։ Գանձերի կղզում հայտնվելու համար Հոքինսը՝ << Իսպանյոլա >>նավի մեջ էր, որտեղ նա հմուտ ծովահենների հետ միասին պետք է հասներ դեպի կղզի։ Չար ծովահենները ամեն կերպ փորձում էին մոլորեցնել Ջիմ Հոքինսին, որպեսզի միայն նրանք տիրանան գանձերին, բայց Ջիմը շատ ավելի ճարպիկ էր, և ամեն դժվարություն հաղթահարում էր միայն թե գտներ գանձերը։ Իհարկե մի փոքր դժվար է մի քանի նախադասությամբ պատմել ամբողջ հեքիաթը, բայց կարծում եմ ինձ մոտ ստացվեց նկարագրել իմ հավանած հերոսին, մոտ ապագայում հաստատ նորից եմ ընթերցելու հեքիաթը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s