Ես ձեզ կպատմեմ, թե ինչպես ենք անցկացրել մեր օրը սահադաշտում։ Սահադաշտ գնալուց առաջ նախորոք պատրաստվել էինք՝ գլխարկ, ձեռնոցներ, մի խոսքով տաք հագուստներով էինք։ Մեզ ուղեկցում էին մեր ուսուցիչները։ Վերջապես մենք սահադաշտում ենք։ Մարզիչները մեզ օգնում էին չմուշկները հագնել և սահել։ Սահել ոչ բոլորի մոտ էր ստացվում, սակայն բոլորս ջանասիրաբար փորձում էինք կատարել մարզիչների հրահանգները։ Այնքան էինք ոգևորվել, որ նույնիսկ ընկնելուց չէինք տխրում։ Մարզիչները փորձում էին օգնել մեզ՝ մենք էլ իրար։ Ընկեր Մարինեն պոնչիկանոցից մեզ համար համեղ պոնչիկներ էր գնել, և ճամփորդության ամենահամեղ մասը՝ պոնչիկների համտեսումն էր։