Բարև ձեզ։ Ես ձեզ կպատմեմ «Մոխրոտիկ» հեքիաթի մասին։ Ժամանակով մի մարդ էր ապրում, որի կինը մահացել էր, նա ուներ մի աղջիկ։ Աղջկա հայրը որոշում է նորից ամուսնանալ։ Այս անգամ նա ամուսնացավ մի դաժան կնոջ հետ, որն արդեն երկու աղջիկ ուներ։ Աղջիկները ոչ միայն տգեղ էին, այլև մոր նման չար ու կռվարար։ Նրանք նախանձում էին իրենց գեղեցիկ, ազնիվ ու բարի խորթ քրոջը։ Խորթ մայրը նրան էր հանձնարարում տան ամենադժվար աշխատարքները։ Նա պարտավոր էր ավլել հատակը, լվանալ ամանները, լվացք անել։ Մի անգամ էլ Մոխրոտը ականջ է դնում խորթ քույրերի խոսակցությանը, և լսում է, որ թագավորի որդին մեծ պարահանդես է կազմակերպում և հրավիրելու է բոլորին, որ երկու գիշեր պար գան այնտեղ։ Մոխրոտը շատ էր տխրել, որովհետև գեղեցիկ հագուստ չուներ, և պարտադիր պետք է տանը մնար։ Մեկ մի քրոջ մոտ էր վազում օգնում հագնվել, մեկ մյուսի մոտ։ Քույրերը պատրաստվեցին, նստեցին մի շքեղ կառք ու մոր հետ մեկնեցին պալատ։ Դրանից հետո Մոխրոտը սկսեց լաց լինել, որ ինքը չի կարողանում մասնակցել պարահանդեսին։ Այդ պահին նրա ձայնը լսեց <<Կախարդուհի մորաքույրը>> և նա խոստացավ, որ Մոխրոտը նույնպես կմասնակցի պարահանդեսին։ Կախարդուհին Մոխրոտից ուզեց մի դդում, մկների թակարդ, և իր կախարդական փայտիկի օգնությամբ կախարդեց այդ ամենը և գեղեցկուհի Մոխրոտիկը իր շքեղ տեսքով գնաց պալատ, բայց կախարդուհի մորաքույրը մի բան զգուշացրեց, որ գիշերը ժամը 12։00-ին Մոխրոտը պետք է հետ վերադառնա, այլապես կախարդանքը կկորցնի իր զորությունը։ Երբ Մոխրոտը մտավ պալատ բոլորը զարմացած նայում էին Մոխրոտին։ Արքայորդին հիացած նայեց մոխրոտին և սիրահարվեց նրան առաջին իսկ հայացքից։ Երեկոյի ընդացքում Արքայորդին միայն մոխրոտի հետ էր պարում։ Հանկարծ Մոխրոտը նկատում է, որ տասներկուսից քարորդ է պակաս և նա պետք է շտապ վերադառնա, արագ թողնում և փախչում է պալատից։ Աստիճաններից իջնելուց Մոխրոտը կորցնում է իր կոշիկը, բայց այնքան է շտապում, որ էլ չի գնում կոշիկի ետևից։ Արքայազնը վերցնում է Մոխրոտի կոշիկը, և դա միայկ բանն էր, որի օգնությամբ նա կարող էր գտնել Մոխրոտին։ Արքայազնը վերցնում է Մոխրոտի կոշիկը , թակում է բոլորի դռները՝ խնդրելով փորձել կոշիկը։ Բայց ոչ մեկի ոտքով չեղավ։ Վերջապես Մոխրոտի քույրերի մոտ էլ եկան։ Նրանք երկուսն էլ փորձեցին կոշիկը, բայց երկուսի ոտքին էլ մեծ էր։ Մոխրոտը, որ մինչ այտ լուռ դիտում էր, ասաց։ – Խնդրում եմ թույլ տվեք՝ ես էլ փորձեմ։ Քույրերը սկսեցին ծիծաղել նրա վրա։ Քանի որ Արքայորդին հրամայել էր, որ թագավորության մեջ ապրող բոլոր աղջիկները պետք է փորձեն այդ կոշիկը, պալատականը Մոխրոտին նստեցրեց աթոռին և կոշիկը մոտեցրեց նրա ոտքին։ Ոտքն առանց դժվարության մտավ կոշիկի մեջ։ Բոլորը զարմացան։Հենց այդ պահին էլ գրպանից հանեց և հագավ մյուս կոշիկը։ Այդ պահին հայտնվեց Կախարդուհի Մորաքույրը, և կախարդուհին փայտիկի մի հարվածով Մոխրոտի խղճուկ շորը վերածեց շքեղ զգեստի։ Քույրերը ճանաչեցին, որ անծանոթ գեղեցկուհին Մոխրոտն է եղել։ Խորթ քույրերը Մոխրոտին աղաչեցին ներել իրենց։ Մոխրոտը երկուսին էլ համբուրեց և ասաց, որ ներում է նրանց։ Շուտով Արքայորդին իմացավ, որ գտնվել է կորած Արքայադուստրը և շտապեց նրանց տուն։ Հետո նրան տարավ պալատ։ Նրանք ամուսնացան և երջանիկ ապրեցին երկար տարիներ