Մենք գնացինք Ծաղկեվանք, ինձ հետ եկել էր նաև իմ մայրիկը։ Արայի լեռը 2577 մետր է, բայց մենք այդքան չենք բարձրացել, կարելի է ասել, որ մենք սարի ստորոտին էինք։ Ես շատ սիրեցի Ծաղկեվանքը, շատ գեղեցիկ բարձունք էր։ Մենք խմեցինք այնտեղի սուրբ ջուրը, ասեմ, որ շատ համեղ էր։ Մտանք եկեղեցի և այնտեղ կային շատ-շատ սիրուն աղավնիներ, մի խոսքով՝ ամեն ինչ շատ սիրուն էր։